Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Առողջապահության լրատու 1-2.2013

Ինչպես կանգնեցնել արյունահոսությունը

Ինչպես կանգնեցնել արյունահոսությունը

Արյունահոսություն լինում է, երբ վնասվում են անոթները կամ մազանոթները: Արյունը մակարդվելու հիանալի հատկություն ունի, որն օգնում է կանգնեցնել արյունահոսությունը: Որպես կանոն, արյան մակարդելիությունը հնարավորություն է տալիս կանգնեցնել միայն աննշան արյունահոսությունը փոքր անոթներից և մազանոթներից: Սակայն կան հիվանդություններ, որոնց դեպքում արյան մակարդելիությունը նվազում է և կյանքի համար վտանգ է առաջանում, եթե ժամանակին անհրաժեշտ միջոցներ ձեռք չեն առնվում: 

 

Արյունահոսության չորս տեսակ գոյություն ունի:

 

Մազանոթային արյունահոսություն: Նման տեսակին բոլորն էլ ծանոթ են, տնտեսության մեջ աշխատելիս մատը վնասվեց, կամ կատուն ճանկռեց և այլն: Մազանոթային արյունահոսության ժամանակ ընդամենը մի քանի կաթիլ արյուն կարող է հոսել:

 

Երակային արյունահոսություն: Սա արդեն վտանգավոր է, քանի որ լինում է խորը վերքերի դեպքում, երբ վնասվում են երակները: Այս դեպքում արյունը մուգ կարմիր գույն է ունենում:

 

Զարկերակային արյունահոսություն: Արյունը շատրվանի պես է հոսում, քանի որ զարկերակներում արյան հոսքն առավել քան արագ է. արյունը վառ կարմիր գույնի է: 

 

Խառը տեսակի արյունահոսություն: Անվանումից արդեն պարզ է, որ առկա է և´ երակային, և´ զարկերակային արյունահոսությունը:

 

Մազանոթային արյունահոսության ժամանակ արյան հոսքը կանգնեցնելու համար անհրաժեշտ է ընդամենը վերքի շուրջբոլորը մաքրել ջրածնի գերօքսիդով և վերքի վրա մանրէազերծ վիրակապ դնել, վրան մի կտոր բամբակ, ու վիրակապել: Կարևոր է հիշել, որ ոչ մի դեպքում չի կարելի պատահական կտոր դնել, քանի որ դրանց վրա շատ են վնասակար մանրէները և վարակի վտանգը մեծ է: 

 

Երակային արյունահոսության դեպքում արյան հոսքը կանգնեցնելը մի քիչ բարդ է: Ինչպես դպրոցում սովորեցրել են, նման արյունահոսության դեպքում անհրաժեշտ է ճնշող վիրակապ դնել, իսկ արյան հոսքը կանգնեցնելը մոտավորապես նույն կերպ է կատարվում, մաքրում են վերքի շուրջբոլորը, վրան դնում մանրէազերծ վիրակապը, հետո բամբակը և արդեն շատ պինդ վիրակապում, որն էլ հենց ճնշող վիրակապն է, որը ճնշելով վերքին, չի թողնում, որ արյունը հոսի: 

 

Եթե ձեռքի տակ ոչինչ չկա ճնշող վիրակապ դարձնելու համար, ապա կարելի է և թաշկինակն օգտագործել, որը պետք է պինդ սեղմել վերքին և բաց չթողնել: Իսկ եթե վերքը ձեռքին է, ապա պետք է ձեռքը գլխից վերև բարձրացնել, որը կնպաստի արյունահոսության դադարեցմանը:

 

Զարկերակային արյունահոսությունը դադարեցնելն առավել դժվար է, քան նախորդ դեպքերում, այս դեպքում արդեն պետք է ձեռքի տակ լարան ունենալ, ինչպես նաև ճնշող վիրակապ: Լարանը կապում են վերքից վերև, որպեսզի կարճ ժամանակով կանգնեցնեն դեպի վերքը եկող արյան հոսքը: Հենց որ արյունահոսությունը դադարում է, անմիջապես ճնշող վիրակապն են դնում և լարանը հանում են: Լարանը երկար ժամանակ պահել չի կարելի, որովհետև վտանգավոր է: Վերոհիշյալ արյունահոսությունների դեպքում արդեն պարզ է, թե ինչպես պետք է վարվել: Կան նաև արյունահոսության այլ տեսակներ, օրինակ, քթից արյունահոսությունը կամ ատամը հեռացնելուց հետո արյունահոսությունը: 

 

Քթից արյունահոսությունը լինում է մի քանի պատճառներով, անհաջող հարված, շատ ուժեղ փռշտալ, կամ քիթը ուժեղ մաքրել, երբեմն էլ քթից արյունահոսություն կարող է լինել գրիպի հետևանքով: Այս դեպքում անհրաժեշտ է մարդուն պառկեցնել մեջքի վրա այնպես, որ գլուխը մի քիչ բարձր լինի: Քթարմատին, ինչպես նաև պարանոցի և սրտի հատվածում սառը թրջոց դնել: Հիվանդը չպետք է ոչ մի դեպքում քիթը ուժեղ մաքրի, իսկ եթե արյունն անցնում է ըմպանի մեջ, պետք է ոչ թե կուլ տալ, այլ  թքել:  

 

Եթե ատամն է հեռացվել, ապա ատամնաբույժը վերքի վրա խծուծ է դնում և պացիենտին զգուշացնում է, որ պետք է ուժեղ կծել: Այս արյունահոսությունը միանգամից չի դադարում, դրա համար ժամանակ է պետք: Տանն արդեն արյունը ներծծած խծուծի փոխարեն պետք է դնել նորը, որը մի քանի տակ ծալված վիրակապի կտոր է: Այն պետք է այնքան պահել, մինչև արյունահոսությունը դադարի:  

 

Հաճախ հանդիպող արյունահոսություններից է ականջից արյունահոսությունը: Այն կանգնեցնելու համար մարդուն պառկեցնում են առողջ ականջի կողմի վրա, գլուխը մի քիչ բարձրացնելով: Արյունահոսող ականջի վրա մանրէազերծ վիրակապ են դնում և գլխով փաթաթում: Ականջի արյունահոսության դեպքում արգելվում է ականջը լվալ:

 

Կան նաև առավել բարդ և վտանգավոր տեսակների արյունահոսություններ: Օրինակ թոքային արյունահոսությունը: Դրա պատռճառը կարող է լինել հարվածը, մեկ կամ մի քանի կողոսկրերի կոտրվածքը, ինչպես նաև մի շարք հիվանդություններ, օրինակ, տուբերկուլոզը: Նման արյունահոսության նշաններից է, երբ հիվանդը ծանր է շնչում և արյուն է թքում: Նման դեպքում, մինչև բժշկի գալը, պետք է հիվանդին կիսանստած դիրքով պահել և կրծքավանդակին սառը թրջոց կամ սառույց դնել: Պետք է թույլ չտալ նաև հիվանդին խոսել, առավել ևս, շարժվել:  

 

Ընդհանրապես ցանկացած տեսակի արյունահոսության դեպքում, բացի մազանոթայինից, պետք է դիմել բժշկին: Ինքնաբուժությունը, եթե չվնասի էլ, ոչ մի օգուտ չի տա: Եթե նույնիսկ հնարավոր է եղել կանգնեցնել արյունահոսությունը, միևնույնն է կամ պետք է շտապ օգնություն կանչել, կամ էլ հասնել մոտակա հիվանդանոց: Արյունահոսությունը կանգնեցնելն առաջին քայլն է, հետո պետք է պարզել պատճառները, որպեսզի խուսափել կրկնվող դեպքից: Բացի դրանից մասնագիտական օգնությունը կարող է շտկել նաև առաջին օգնության ժամանակ թույլ տրված անճշտությունները: Այդ պատճառով էլ անհրաժեշտ է հարկ եղած ուշադրությունը դարձնել ցանկացած արյունահոսությանը, եթե, իհարկե, այն մազանոթային չէ:  

Հեղինակ. Մարո Գաբրիելյան
Սկզբնաղբյուր. Առողջապահության լրատու 1-2.2013
Աղբյուր. med-practic.com
Լուսանկարը. howtocure.ru
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Բժշկության ոլորտում ամենակարևոր 10 բացահայտումները
Բժշկության ոլորտում  ամենակարևոր 10 բացահայտումները

Ողջ անցած տարվա ընթացքում շարունակվեցին անբուժելի հիվանդությունների դեմ դեղամիջոցներ ստեղծելու աշխատանքները, ինչպես նաև, մինչև վերջին պահն անբուժելի համարվող հիվանդների բուժման համար նորագույն մեթոդներ ստեղծելու ոլորտում հետազոտությունները...

Պատմության էջերից Հիշարժան օրեր, տարեթվեր, տոներ
Պաշտոնական պարզաբանում №4

Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հոկտեմբերի 29-ի N 1275-Ն որոշման կիրառման ընթացքում ծագած որոշ հարցերի վերաբերյալ...

Դեղերի գնման արդյունքում տնտեսվել է մոտ 284 մլն դրամ

ՀՀ առողջապահության նախարարության 2013թ. առաջին կիսամյակի կարիքների համար անհրաժեշտ դեղերը ձեռք բերելու նպատակով «ՀՀ ԱՆ ՇՀԱՊՁԲ-13/1» ծածկագրով գնման ընթացակարգը (44 չափաբաժնով` լոտով) կայացել է 2012թ. դեկտեմբերի 27-ին...

Դիտարկվում է դեղագործական շուկան
Դիտարկվում է դեղագործական շուկան

Առողջապահության նախարարության դիտարկումների համաձայն  2012թ. հոկտեմբեր և դեկտեմբեր ամիսներին դեղագործական շուկայում արձանագրվել են դեղերի գների էական տատանումներ...

Ատամնաբույժների բարձրացրած խնդիրների լուծման եզրերը

Նախարարը հանձնարարել է ուսումնասիրել իրավիճակը

Վերջին օրերի ընթացքում ստոմատոլոգիական ծառայությունների աշխատակիցներից շատերը ցույց էին կազմակերպել 2013թ. հունվարի 1-ից «Արտոնագրային վճարների մասին» ՀՀ օրենքում կատարված փոփոխությունների առիթով...

Հայաստանում սուր շնչառական վարակներն աճում են
Հայաստանում սուր շնչառական վարակներն աճում են

Գրիպի մասին լուրերը մամուլում չափազանցված են

Վերջին օրերին որոշ լրատվամիջոցներում այսպես կոչված խոզի գրիպի մասին տեղ է գտնում անհարկի խուճապ ստեղծող տեղեկատվություն...

Ահագնացող թվեր ու փաստեր

Չարորակ նորագոյացություններով հիվանդացության և դրանցից մահացության ցուցանիշները կայուն կերպով աճում են` կապված մարդկանց միջին երկարակեցության բարձրացման և անբարենպաստ բնապահպանական իրավիճակի հետ...

Հուզվել պետք չէ
Հուզվել պետք չէ

Օդերևութաբանական փոփոխությունները միայն օդերևութաբաններին չէ, որ հետաքրքրում են: Երբևէ մտածել եք, որ մեր առօրյա կյանքը  բաղկացած է մոտավորապես 50% -ով չեզոք իրադարձություններից, 40%-ով դրական և միայն...

Հոգեկան առողջություն
Համալրվել է Նոյեմբերյանի հիվանդանոցը

Վերջին տարիներին ՀՀ կառավարության և Համաշխարհային բանկի վարկային միջոցներով վերանորոգվել և վերազինվել են մի շարք մարզային հիվանդանոցներ, այդ թվում նաև Տավուշի մարզի Նոյեմբերյանի Բժշկական Կենտրոնը...

Նոր մոտեցում բարեգործությանը

Վերջերս Հայ-ամերիկյան առողջության կենտրոնում հանդիսավոր պայմաններում բացվեց Կենտրոնի կոնֆերանս սրահը, որի նպատակն է միջոցներ հայթայթել անվճարունակ անձանց հետազոտություններն անցկացնել անվճար...

Միոմա. վիրահատություն կատարել, թե` ոչ
Միոմա. վիրահատություն կատարել, թե` ոչ

Վիրահատությունից խուսափելն անհնարին  է; Այսօր քիչ չէ այն կանանց թիվը, ովքեր միոմա ունեն և ընտրության առջև են կանգնած` վիրահատություն կատարել, թե` ոչ: Որ որոշումն է ճիշտ...

ԿԻՆ: Հիվանդություններ Ուռուցքաբանություն Պերինատոլոգիա, մանկաբարձություն և ուրո-գինեկոլոգիա
Իմունային պատրաստուկների առավելություններն ու թերությունները
Իմունային պատրաստուկների առավելություններն ու թերությունները

Ներկայումս մրսածության կանխարգելման համար շատերը և իրենք են ընդունում իմունային պատրաստուկներ և, նույնիսկ, երեխաներին են տալիս: Սակայն, արդյոք, դա արդարացվա՞ծ է...

Բուժում Իմունաբանություն
Դյուրի՞ն է երջանիկ լինելը…
Դյուրի՞ն է երջանիկ լինելը…

«Մենք կուզե´նք երջանիկ եղնինք…» Մհեր Մկրտչյան

Այս հարցի պատասխանը գտնվեց Սենեկայի մոտ: Նրա համար դյուրին էր իրեն երջանիկ զգալ, չնայած այն ժամանակներում...

Հոգեկան առողջություն
Ենթաստամոքսային գեղձի բորբոքում
Ենթաստամոքսային գեղձի բորբոքում

Ենթաստամոքսային գեղձը օրգան է, որը միաժամանակ կատարում է մարսողական և հորմոնային գործառույթներ: Այն չի վերականգնվում և դրա մասին պետք է հոգ տանել ժամանակին...

Գաստրոէնտերոլոգիա և լյարդաբանություն
Աուտիզմ. նոր դեղպատրաստուկ
Աուտիզմ. նոր դեղպատրաստուկ

Աուտիզմի բուժման համար նոր դեղպատրաստուկն անցել է առաջին փորձարկումը, որը կատարվել է մկների վրա: Այն ազդում է գեներից մեկի վրա, որն անմիջականորեն կապված է այդ հիվանդության հետ...

ԼՈՒՐԵՐ: Հոգեկան և վարքի խանգարումներ ԼՈՒՐԵՐ: Նոր բուժական մեթոդներ

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ